Մեզ համար կարևոր է, որ ընտրություններն ազատ լինեն, որպեսզի Հայաստանի քաղաքացիները օրինականության և կամքի ազատ արտահայտման պայմաններում կարողանան ընտրել նոր խորհրդարան: Այս մասին «Իզվեստիա»-ի թղթակցին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Պատասխանելով փոխվարչապետ Տիգրան Ավինյանին որպես վարչապետի թեկնածու առաջադրելու հնարավորության մասին հարցին, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Տիգրան Ավինյանն իր տեղակալն է: «Նա իմ գործընկերն է, և ես կարծում եմ, որ մենք միասին կգնանք ընտրությունների, և տարաձայնություններ չենք ունենա»,- ասաց ՀՀ վարչապետը:
Պատասխանելով ընտրություններից հետո հայ-ռուսական հարաբերությունների հեռանկարների մասին հարցին՝ Նիկոլ Փաշինյանը հավաստիացրեց, որ դրանք եղել են, կան ու կլինեն բարձր մակարդակի վրա:
Հիշեցնենք, որ Հայաստանում հունիսի 20-ին նշանակված են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ակնկալվում է, որ Հայաստանի խորհրդարանը մայիսի 3-ին կքննարկի Նիկոլ Փաշինյանի հրաժարականի դիմումը: Եթե Ազգային ժողովը երկու անգամ չընտրի կառավարության ղեկավար, քանի որ Ազգային ժողովի խմբակցությունների միջեւ պայմանավորվածություն կա, ապա խորհրդարանը կլուծարվի:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







