Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն AstraZeneca-ով պատվաստվելուց հետո երեկ երեկոյան թուլություն ու մկանային ցավ է ունեցել, բայց հիմա ինքնազգացողությունը լավ է։
Անդրադառնալով պատվաստման գործընթացին՝ Ավանեսյանը նշեց, որ Կառավարությունն ամեն հնարավորություն ստեղծել է, որպեսզի քաղաքացիները պատվաստվեն։ Նրա տեղեկացմամբ՝ արդեն ներդրվել է էլեկտրոնային հարթակ, որտեղ կգրանցվեն արդեն պատվաստված անձինք:
Առողջապահության նախարարի պաշտոնակատարը հայտնեց, որ հաջորդ շաբաթվանից արդեն նոր ռեժիմ կգործի, և այն քաղաքացիները, որոնք պատվաստված են, կարիք չեն ունենա այլևս երկրից դուրս գալիս թեստ հանձնել:
Ըստ նրա՝ սա ցույց է տալիս, որ պատվաստումները կարևոր քայլ են՝ խուսափելու սահմանափակումներից և վերադառնալու բնականոն կյանք։
Իսկ հաջորդ շաբաթվանից Չինաստանից Հայաստան ներկրվող պատվաստանյութերի վերաբերյալ էլ ասաց, որ այն նախատեսված է 18 տարեկանից բարձր քաղաքացիների համար: Նախարարի պաշտոնակատարը հավաստիացրեց, որ պատվաստումը 100 տոկոսով պաշտպանում է հիվանդացության ծանր և ծայրահեղ ծանր դեպքերից:
Հիշեցնենք, որ առոջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը և փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը պաստվաստվել են AstraZeneca-ով։
Մանրամասները՝ տեսանյութում․
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







