ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունը՝ վարչապետի ընտրության անցկացման մասին․
«Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի՝ վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 3-ին՝ ժամը 12:00-ին իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում»:
Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական ներկայացրեց՝ հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







