Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձով ահնդես եկավ ու հայտարարեց, որ հրաժարական է տալիս: Նա նշեց, որ արտահերթ խոհրդարանական ընտրությունները հնարավոր են միայն ըստ ընթացակարգի, երբ վարչապետը հրաժարական է տալիս ու խորհրդարանը երկու անգամ վարչապետ չի ընտրում:
«Հունիսի 20-ին արտահերթ ընտրությունների որոշումը կյանքի կոչելու համար այսօր ես հրաժարական եմ տալիս: Ազգային ժողովում վարչապետի ընտրության քվեարկություն տեղի կունենա, ես երկու անգամ կառաջադրվեմ վարչապետի թեկնածու: ԱԺ մյուս խմբակցությունները վարչապետի այլ թեկածու չեն առաջադրի, վարչապետ չի ընտրվի ու կնշանակվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,-ասաց Փաշինյանը՝ հայտնելով նաև, որ կշարունակի կատարել վարչապետի պարտականությունները:
Նա նշեց, որ ըստ ընթացակարգի՝ կարող էր նաև այսօր հրաժարական չտալ. «Բայց կարևոր համարեցի, որ հրաժարականը տեղի ունենա հենց այսօր՝ Քաղաքացու օրը: Սա կարևոր խորհրդանիշ է: Մենք այսպիսով ՀՀ քաղաքացուց ստացած մեր իշխանութփյունը մենք վերադարձնում ենք քաղաքացուն, որպեսզի ժողովուրդն ապագայի վերաբերյակ որոշումներ կայացնելու հնարավորություն ունենա»,-ասաց նա:
«Ուզում եմ ընդգծել, որ մեր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ես հանդես եմ գալու որպես վարչապետի թեկնածու, և մենք հնազանդորեն կենթարկվենք ժողովրդի կայացրած որոշումներին և անմնացորդ կկատարենք մեր պարտականությունները ժողովրդի առաջ:
Եթե ժողովուրդը որոշի, որ ես պետք է հեռանամ վարչապետի պաշտոնից, ես կկատարեմ այդ որոշումը, եթե ժողովուրդը որոշի, որ պիտի շարունակեմ պաշտոնավարել որպես վարչապետ, ես կկատարեմ այդ որոշումը»,- հայտնեց Նիկոլ Փաշինյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







