Դատավոր Արմինե Մելիքսեթյանը մասնակի բավարարեց քննիչի միջնորդությունը և Ագարակի բնակիչ Գևորգ Խաչատրյանին մեկ ամսով կալանավորեց։ Ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է «Վերածնվող Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Վազգեն Սաղաթելյանը։
«Հիշեցնեմ, որ Արմինե Մելիքսեթյանը նախկին ոստիկան է, իսկ վերջինիս ամուսինը ներկայումս հանդիսանում է համակարգի աշխատակից։ Որոշումն, իհարկե, բողոքարակվելու է վերաքննիչ դատարան, քանի որ արդարությունն այլընտրանք չունի»,- նշել է նա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







