Առաջնահերթությունների հարցն իսպառ բացակայում է ՀՀ-ում: Այս մասին իր աջակիցների հետ հանդիպմանն ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Ըստ նրա՝ այսօրվա իշխանությունները չեն կարողանում տարբերել կարևորը ոչ կարևորից, առաջնայինը ոչ առաջնայինից։
«Երբ մեկ-մեկ ես ծանոթանում եմ այն հարցերին, որոնք քննարկվում են խորհրդարանում կամ կառավարությունում, ուղղակի շշմում ես: Ասում ես՝ այս ի՞նչ եք քննարկում, ա՛յ ժողովուրդ, ինչի՞ մասին եք խոսում: Նոր-նոր քննարկում են, որ ինչ-որ բարեփոխումներ պետք է անեն զինված ուժերում: Ուրեմն՝ կա վտանգ և այդ վտանգը պահանջում է պետական ռեսուրսների, ողջ ազգի լրջագույնս մոբիլիզացիա, այդ թվում՝ Սփյուռքի»,-նշել է Ռոբերտ Քոչարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում․
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







