Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+4°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 03:50

Կվերանորոգվի Չարենցավանի բժշկական կենտրոնը

Մարզային առողջապահական համակարգի համաչափ զարգացման խնդիրը մշտապես գտնվում է ՀՀ կառավարության (ՀՀ առողջապահության նախարարության) ուշադրության կենտրոնում: Այս մասին հայտնել է Առողջապահության նախարարությունը։

Այդ խնդրի լուծումն ապահովելու համար ՀՀ ԱՆ-ն հետևողական քայլեր է ձեռնարկում` ուղղված մարզային բժշկական հաստատությունների գործունեության արդյունավետության բարձրացմանը, ենթակառուցվածքների բարելավմանը, բժշկական սարքավորումների արդիականացմանը և բժշկական օգնության որակի և մատչելիության բարձրացմանը:

Բժշկական կենտրոնների նորոգման ու վերակառուցման ծրագրի շրջանակներում կիրականացվի նաև Կոտայքի մարզի Չարենցավանի բժշկական կենտրոնի բարեկարգումը: Ծրագրի իրագործման համար նախատեսված է 230 միլիոն դրամ:

Պետական բյուջեի շրջանակներում նախատեսվում է կցակառույցի կառուցում, արտաքին վերելակի տեղադրում և մուտքային հանգույցի կառուցում: Նոր կցակառույցը կլինի շուրջ 357 քմ, որտեղ կտեղակայվի կենտրոնական ախտահանման բաժանմունքը, ներհիվանդանոցային դեղատունը և նիստերի դահլիճը։

Նշենք, որ ներկա պահին բժշկական կենտրոնը սպասարկում է 35 մահճակալ, ինչպես նաև ունի ինտենսիվ բուժման սրահ՝ 4 մահճակալով:

Շինարարական աշխատանքները կտևեն 6 ամիս:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+