ԱԺ ճեպազրույցների ժամին լրագրողները ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանից հետաքրքրվեցին՝ «Քաղաքացիական պայմանագիրը» դաշինքո՞վ, թե՞ առանձին է գնալու ընտրությունների։
«Հարցը հիմա քննարկվում է, դեռ վերջնական եզրակացություն չկա»,- ասաց Ա․ Եղոյանը՝ նշելով նաև, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո վարչապետի պաշտոնակատարը լինելու է հենց Նիկոլ Փաշինյանը։
Նա հայտնեց, որ այս փուլում կուսակցական աշխատանքներ են տարվում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







