Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 02:15

Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը կայուն լարված է․ Անահիտ Ավանեսյան

Այսօր կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը կայուն լարված է։ Մենք օրական միջինը 800-900 պացիենտ ենք ունենում, որոնք բժշկական օգնություն են ստանում կա՛մ հիվանդանոցային պայամաններում, կա՛մ տանը։ Այս մասին Կառավարության նախորդ տարվա կատարողականը ներկայացնելուց հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ 

Անդրադառնալով պատվաստման գործընթացին՝ նա նշեց․

«Որոշ ուժերի, որոշ մարդկանց կողմից փորձ է արվում խաթարել պատվաստումների նկատմամբ հանրության վստահությունը, ինչի դեմ շատ լուրջ պաքար ենք տանելու։ Արդեն մի քանի օր է՝ մեկնարկել է լայնածավալ պատվաստումների գործընթացը, և մեր քաղաքացիները այցելում են տեղամասային պոլիկլինիկաներ՝ պատվաստում ստանալու նպատակով»։

Նա նշեց, որ երեկ պատվաստումների հետ կապված մի քանի սուտ տեղեկություններ են հնչել։

«Այն բոլոր տեղեկությունները, որոնք մեզ հայտնի են դառնում, մենք փոխանցելու ենք Ոստիկանությանն ու ԱԱԾ-ին։ Սա ազգային անվտանգության հարց է։ Սուտ տեղեկությունը խաթարում է կորոնավիրուսի դեմ պայքարի ողջ գործընթացը, որն ուզում է իրագործել  Կառավարությունը և մեր բնակչությանն ազատել այս աղետից»,-ասաց նախարարը։ 

Նշենք, որ լրատվամիջոցներում երեկ տարածվել էր տեղեկություն, ըստ որի՝ «Աստրա Զենեկա»-ով պատվաստելուց հետո Հայաստանում մարդ է մահացել, ինչը հերքվել էր ԱՆ-ի կողմից։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+