Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը կազատվի պաշտոնից: Նրան աշխատանքից ազատելու որոշման նախագիծը ներառված է Կառավարության վաղվա՝ ապրիլի 1-ին կայանալիք նիստի օրակարագում:
Նախագծում նշված է.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայկ Չոբանյանին ազատել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի պաշտոնից»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







