Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի արևելքում 10-հարկանի բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի, 24 մարդ տուժել է, գրում է եգիպտական Al-Ahram թերթը:
Ավելի վաղ հաղորդվել էր 3 զոհի և 23 տուժածների մասին:
Sky News Arabia հեռուստաալիքի տվյալներով՝ շենքում առաջին երեք հարկերում եղել է կարի ֆաբրիկա և գործվածքների պահեստ: Ընդհանուր առմամբ, շենքում բնակվել է ավելի քան 100 մարդ։ Նշվում է, որ գործարանի շատ աշխատակիցներ նույնպես ապրել են այդտեղ: Ականատեսների վկայությունների համաձայն ՝ փլուզումից երկու օր առաջ շենքում ճեղք է հայտնվել. մի քանի բնակիչներ լքել են շենքը, սակայն մեծ մասը մնացել է:
Դատախազությունը հետաքննում է միջադեպի պատճառները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






