Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:19

Տնազուրկ արցախահայերին հյուրընկալողների պետական աջակցությունը կերկարացվի

Կառավարության նիստում քննարկվող նախագծով առաջարկվում է սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի ուղղությամբ սկսված ռազմական գործողությունների հետևանքով Արցախի վերահսկողության ներքո գտնվող համայնքների հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքը ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով կորցրած չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալողների ծախսերի փոխհատուցման եռամսյա սոցիալական աջակցության միջոցառումը երկարացնել ևս երեք ամսով։

Այս միջոցառումից օգտվելու համար դիմումների ընդունման գործընթացի վերլուծության արդյունքում անհրաժեշտություն է առաջացել երկարացնել միջոցառման ժամկետը՝ եռամսյա միջոցառումը փոխարինելով վեցամսյայով:

Միջոցառման և կարգի շրջանակներում դիմումները սկսվել են ընդունվել 2020 թվականի դեկտեմբերի 25-ից: Եռամսյա միջոցառման երրորդ ամսվա համար դիմելու ժամկետները սպառվել են 2021 թվականի մարտի 5-ին: Սակայն ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բազմաթիվ հյուրընկալողներ դեռևս հյուրընկալում են Արցախի Հանրապետության վերահսկողության ներքո գտնվող համայնքների հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքը ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով կորցրած չափահաս քաղաքացիների, որի դիմաց փոխհատուցում ստանալու ժամկետը սպառվել է:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նիստի ժամանակ ասաց, որ ծրագրի նախնական փուլում եղել են որոշակի տեխնիկական խնդիրներ, սակայն հիմա խնդիրներն արդեն կարգավորված են։ Նա պարզաբանեց, որ հյուրընկալները դիմում են էլեկտրոնային եղանակով, նախարարությունը կադաստրի միջոցով ճշտում է նրանց գույք ունենալու փաստը, ապա գումարը փոխանցում նրանց բանկային հաշվին։ 

«3000 հյուրընկալող ընտանիքներ կան, որոնք ստացել են աջակցություն, սակայն չափահաս հյուրընկալվածների թիվը մոտ 7000 է։ Ընդհանուր առմամբ՝ խոսքը 15 000 արցախցու մասին է»,- ասաց նախարար Առաքելյանը՝ հավելելով, որ փոքր խմբերով սկսվելու է Արցախ վերադառնալու գործընթաց, քանի որ այնտեղ ավարտվում են վերջիններիս տեղավորելու համար նախատեսվող շինարարական աշխատանքները։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+