Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:21

ՍՈւ-30 կործանիչների վերաբերյալ երկու հայտարարությունների միջև որևէ հակասություն չկա․ Փաշինյան

ՍՈւ-30 կործանիչների վերաբերյալ իմ երկու հայտարարությունների միջև որևէ հակասություն չկա։ Այս մասին Կառավարություն- ԱԺ հարցուպատասխանի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«ՍՈւ ինքնաթիռները գերժամանակակից հզոր զենք են՝ իր ամբողջության մեջ, իր հրթիռներով, սարքավորումներով: Ակնհայտ է, որ ինքնաթիռներ և տարբեր մոդիֆիկացիայի հրթիռներ արտադրողները նույն սուբյեկտները չեն, հետևաբար՝ դրանք ոչ թե ամբողջությամբ են ձեռք բերվում, այլ հատվածական, տարբեր սուբյեկտներից»,- ասաց վարչապետը։

Նա հայտարարեց, որ ՍՈւ-երը Հայաստան են բերվել 2020 թվականի մայիսին, իրականացրել են վարժական թռիչքներ ու օգտագործել են հրթիռներ, որոնք նախկինում Հայաստանի զինանոցում եղել են։

«Կոնկրետ ռազմական իրավիճակում դրանց օգտագործման կամ չօգտագործման վերաբերյալ որոշումները կայացվել են ըստ նրա, թե եղած սպառազինությունն ինչքանով է հնարավորություն տալիս, որպեսզի այդ ինքնաթիռները կատարեն իրենց առաջ դրված մարտական խնդիրները»,- նշեց վարչապետը

Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ հաստատեց, որ ինչ ասել է Օհանավան  համայնքում և նախկինում, մեկը մյուսին չի հակասում:

«Ցավոք սրտի, պատերազմի ընթացքում մենք չէինք հասցրել ձեռք բերել այն անհրաժեշտ բոլոր աքսեսուարները՝ հրթիռները, որոնք հնարավորություն կտային ՍՈւ-30 ՍՄ գերժամանակակից զենքը կիրառել իր նշանակությամբ ու հզորությամբ»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Արագածոտնի մարզ կատարած այցի ժամանակ վարչապետը հայտարարել էր, որ Հայաստանը Ռուսաստանից Սու-30 ՍՄ կործանիչներ է գնել առանց հրթիռների:

Իսկ ավելի վաղ՝ 2020թ․-ի հուլիսին, Փաշինյանը ֆեյսբուքում գրել էր, որ ՀՀ ԶՈւ Սու-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչները զորավարժություններ են անցկացրել՝ խոցելով թիրախները «օդ-ցամաք» հրթիռներով, և անգամ տեսանյութ էր հրապարակել։

«Մեր «ՍՈւ-30 ՍՄ»-ները երեկ «մարտական խոցումով» առաջին վարժական թռիչքներն են իրականացրել՝ փորձարկելով երկինք-երկիր հրթիռները «գրոհային գործողության» համար։ Բոլոր թիրախները խոցվել են բարձր ճշգրտությամբ»,-գրել էր Փաշինյանը։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+