Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:23

Հայաստանը շարունակել է ակտիվ ներգրավվածությունը ԵԱՏՄ աշխատանքներին

Հայաստանը շարունակել է ակտիվ ներգրավվածությունը ԵԱՏՄ աշխատանքներին

Կառավարության 2020 թվականի ծրագրի կատարման ընթացքի արդյունքներն ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց Արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանը:

Նրա խոսքով՝ համավարակի տարածման եւ գլոբալ տնտեսական անկման պայմաններում նախարարությունը տարեսկզբից ձեռնամուխ էր եղել ՀՀ արտաքին քաղաքականության ուղենիշների եւ Կառավարության ծրագրի իրականացման ուղղությամբ աշխատանքների շարունակականության ապահովմանը։

Համավարակով պայմանավորված՝ նախարարությունը ձեռնարկել է նաև օպերատիվ աշխատանքներ՝ արտերկրում գտնվող հայրենակիցներին տեղում աջակցելու եւ վերջիններիս անվտանգ հայրենադարձումը կազմակերպելու ուղղությամբ:

Ըստ զեկուցողի՝ արտաքին քաղաքականության կարեւորագույն գերակայությունը շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափի շրջանակներում: Գերակայությունների շարքում է նաեւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը:

Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին՝ փոխնախարարը նշեց, որ տարածաշրջանային հրադադարի պահպանման, անվտանգության ապահովման եւ հումանիտար արդի հարցերի լուծման տեսակետից առանցքային դերակատարություն է ստանձնել ՌԴ-ն:  Շարունակվել են ՌԴ-ի հետ բոլոր ուղղություններով դաշնակցային հարաբերությունների եւ ռազմավարական գործընկերության ապահովման ու հետագա ընդլայնմանն ուղղված ջանքերը:

«Հայաստանը շարունակել է ակտիվ ներգրավվածությունը ԵԱՏՄ աշխատանքներին, որոնց ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ տարածքում շուկայի գործառնության շրջանակներում առկա խոչընդոտների վերացման, միության տարածքում ինտեգրման զարգացման ուղղությունների, թվային տրանսպորտային միջանցքների, ԵԱՏՄ տարածքում մաքսային-սակագնային կարգավորումներին եւ տեխնիկական կանոնակարգմանն առնչվող՝ գազի, նավթի եւ նավթամթերքի ընդհանուր շուկայի ձեւավորման ընթացքի վերաբերյալ հարցեր:

Չնայած համաշխարհային տնտեսության անկման միտումներին՝ Հայաստանին 10 ամսվա կտրվածքով հաջողվել է ունենալ ընդամնեը 0,6 % անկում»,- հավելեց նա՝ շեշտելով, որ ակտիվ եւ արդյունավետ աշխատանքներ են իրականացվել Բելառուսի Հանրապետության հետ: 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+