Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:27

Մեզ համար անչափ կարևոր ու թանկ են Ֆրանսիայի հետ կապերը․ ԱՀ ԱԺ նախագահ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ, «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի պատվավոր նախագահ Արթուր Թովմասյանը մարտի 20-ին՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ, հեռախոսազանգով շնորհավորել է «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի նախագահ Գի Տեսիեին: Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է.

«Հարգարժա΄ն պարոն Տեսիե

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի, «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի անդամների և անձամբ իմ անունից շնորհավորում եմ «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի անդամներին և Ֆրանսիայի ժողովրդին՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա առթիվ:

Ֆրանսախոսների բանակն այս օրն արժևորում է որպես խաղաղության ապահովման, հակամարտությունների կանխարգելման, լեզվա-մշակութային բազմազանության, երկրների զարգացման և ժողովուրդների միջև համերաշխության ապահովման օր:

Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Միսկի խմբի համանախագահող երկիր, մշտապես կարևոր դեր է ունեցել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում և գործուն մասնակցություն ցուցաբերել հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ:

Մեզ համար անչափ կարևոր ու թանկ են Ֆրանսիայի հետ կապերն ու բարեկամական հարաբերությունները, և վստահ ենք, որ Ձեր շնորհիվ Արցախի ժողովրդի ձայնն ավելի լսելի կդառնա Ֆրանսիայում և ֆրանկոֆոն երկրներում:

Մինչ պատերազմը Արցախում մշակվում էին ՖՄԿ համագործակցության ծրագրեր: Ստեփանակերտում սկիզբ էր դրվել «Պոլ Էլյուարի տուն» ֆրանկոֆոնիայի կենտրոնի հիմնադրմանը, ընդլայնվել ֆրանսասերների ակումբը:

2020թ. աշնանը Ադրբեջանի և Թուրքիայի անմիջական մասնակցությամբ Արցախի դեմ սանձազերծված արյունալի պատերազմը, ցավոք, ցույց տվեց, որ աշխարհի բոլոր երկրները չեն օժտված համամարդկային արժեքներով:

Այս առումով մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում Ֆրանսիայի խորհրդարանի Վերին պալատի՝ Սենատի կողմից 2020 թվականի նոյեմբերի 25-ին Արցախի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին ընդունած բանաձևի, ինչպես նաև Ֆրանսիայի ժողովրդին՝ պատերազմական և հետպատերազմական ժամանակաշրջանում Արցախի ժողովրդին ցուցաբերած մարդասիրական աջակցության համար:

Հուսով եմ՝ Արցախի հետ մարդասիրական ոլորտում համագործակցությունը նոր թափ կստանա, կընդլայնվի քույր քաղաքների շրջանակը և բարեկամական փոխգործակցությունը:

Հավաստիացնում ենք, որ ֆրանսերենի ուսուցման, տարածման, հանրության ավելի լայն հատվածներին հաղորդակից դարձնելու ծրագրերը հնարավորինս գտնվելու են Արցախի իշխանությունների ուշադրության կենտրոնում:

Համոզված ենք, որ այս մարդասիրական մեծ ընտանիքը կպահպանի իր առաքելական գործունեությունը և կարդարացնի ֆրանկոֆոն ժողովուրդների ակնկալիքները:

Վերստին շնորհավորում եմ Ձեզ և մաղթում ակտիվ ու արդյունավետ գործունեություն՝ ուղղված խաղաղության, ազգերի հավասարության և համերաշխության սկզբունքների համընդհանուր պաշտպանությանը»,- ասված է հաղորդագրությունում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+