Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:58

Ճապոնիայի կառավարությունը դրամաշնորհային երկու ծրագիր է իրականացնելու Տավուշում

Ճապոնիայի կառավարությունը դրամաշնորհային աջակցության երկու ծրագրեր կիրականացնի Մարգահովիտ և Նոյեմբերյան համայնքներում: Այդ նպատակով այսօր ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել դրամաշնորհների պայմանագրերի ստորագրման արարողություն: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: 

«Պայմանագրերը ստորագրել են ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան, «Մարգահովիտի երիտասարդական կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Էմիլիա Մարտիրոսյանը և Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստյանը:

ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան իր հերթին ընդգծել է, որ երկու ծրագրերը կիսում են մեկ ընդհանուր նպատակ՝ աջակցել մարդկանց կյանքի բարելավմանը, որն անչափ կարևորում է Ճապոնիայի կառավարությունը:

«Հույս ունեմ, որ այս երկու ծրագրերը կմարմնավորեն մեր երկու երկրների միջև բարեկամությունը և հարաբերությունների ամրապնդումը»,- նշել է դեսպանը՝ հաջողություն մաղթելով նախագծերում ներգրավված բոլոր կողմերին:

Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստյանն ասել է, որ սա երկրորդ նմանօրինակ նախաձեռնությունն է Տավուշի մարզում. առաջինն Իջևանի կենտրոնն է, որը բավականին հաջողություններ է գրանցել, և այդ գործընթացում մեծ մասնակցություն ունի Ճապոնիայի դեսպանությունը:

«Այս նախաձեռնության շնորհիվ իրականանում է մի ամբողջ գյուղի երազանք, որովհետև յուրաքանչյուր երեխա ավելի լավ կյանքի իրավունք ունի: Խաղահրապարակը նաև ներառական է լինելու, և հաշմանդամություն ունեցող երեխաները ևս այցելելու և իրենց առողջ ապրելակերպն այնտեղ կազմակերպելու հնարավորություն կունենան»,- նշել է «Մարգահովիտի երիտասարդական կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Էմիլիա Մարտիրոսյանը:

«Մարգահովիտ գյուղի դպրոցին մարզասարքերի տրամադրման» դրամաշնորհային ծրագրի շրջանակում 21.300 ԱՄՆ դոլար կտրամադրվի «Մարգահովիտի երիտասարդական կենտրոն» ՀԿ-ին՝ աշակերտների և մեծահասակների համար Մարգահովիտի դպրոցում խաղահրապարակ ու մարզվելու տարածք կառուցելու, համայնքում առողջ ապրելակերպը խրախուսելու և աշակերտների համար առավել նպաստավոր կրթական միջավայր ապահովելու նպատակով: Խաղահրապարակը և մարզվելու տարածքը նախատեսված են համայնքի՝ ավելի քան 400 աշակերտների և 3000 մեծահասակների համար:

«Նոյեմբերյանում կանանց և երիտասարդների համայնքային կենտրոնի ստեղծման» ծրագրի շրջանակում 70.955 ԱՄՆ դոլար կտրամադրվի Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմին՝ Նոյեմբերյանում համայնքային սոցիալական-կրթական կենտրոն ստեղծելու նպատակով:  Դրամաշնորհային նախագծերն իրականացվում են «Մարդկային անվտանգության «Grassroots»» ծրագրի շրջանակում»,-ասված է հաղորդագրության մեջ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+