Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:27

Մոտ 500 հոգի է հետախուզվում Ինտերպոլի կողմից, բոլորը մտաբերել չեմ կարող․ Ֆիդանյան

Ինչպես այսօր՝ մարտի 16-ին, ԱԺ պատգամավոր, նախկին իմքայլական պատգամավոր Թագուհի Թովմասյանն ասաց, ՀՀ նախկին Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հանդեպ միջազգային հետախուզումը Ինտերպոլը չեղարկել է՝ համարելով այն կանոնադրությանը չհամապատասխանող։

Այս առնչությամբ ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ մերժման փաստաթղթերի հրապարակումն ավելի շատ նախաքննությունն իրականացնող մարմնի գործն է, քան ոստիկանության։

«Բավականին մեծ թվով թե՛ հայցեր ենք ներկայացրել, թե՛ գրագրություն է եղել, այս պահի դրությամբ չեմ կարող ասել՝ ումն է հրապարակվել, ումը՝ չի հրապարակվել։ Եթե կարիքը կա, լրացուցիչ կարող եմ հրապարակել»,- ասաց Ֆիդանյանը։

Հարցին՝ եթե ԳԴ-ն և ՀՔԾ-ն ստացել են մերժումը, ապա արդյո՞ք ոստիկանությունը չպետք է տեղյակ լիներ դրա մասին, Ֆիդանյանն ասաց, որ մոտ 500 հոգի է հետախուզվում Ինտերպոլի կողմից, ուստի ամեն մեկի գործը չի կարող առանձին մտաբերել։ Խոստացավ գրավոր հարցման դեպքում տրամադրել անհրաժեշտ տեղեկատվությունը։

Հայցադիմումները ստանալու ժամանակ, Ֆիդանյանի խոսքով, ուսումնասիրում են ոչ թե մեղադրանքները, այլ փաստաթղթերի ամբողջականությունն ու դրանց համապատասխանությունը Ինտերպոլի փաստաթղթային կանոններին։ 

Հիշեցնենք, որ Թագուհի Թովմասյանը մարտի 16-ին լրագրողներին ներկայացրեց Ինտերպոլի մի փաստաթուղթ, որն ուղղված է ՀՀ ինտերպոլի ազգային բյուրոյին։ Ըստ փաստաթղթի՝ ինտերպոլը Կոստանյանի հետախուզումը համարել է կանոնադրությանն անհամապատասխան՝ մեջբերելով կանոնադրության 3-րդ կետը։

Ստացվում է, որ կառույցը Կոստանյանի հետախուզումը համարում է քաղաքական։ Ըստ փաստաթղթի՝ դեռևս 2020-ի ապրիլի 10-ին միջազգային քրեական ոստիկանությունը մերժել է ՀՀ իրավապահներին հետախուզում հայտարարել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հանդեպ` որպես Մարտի 1-ի գործով մեղադրյալ։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+