Մարտի 11-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն ընդունել է ԻԻՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության դեսպան Մարկուս Լեյթներին: Այս մասին հայտնում է Իրանում ՀՀ դեսպանությունը:
Ա․ Թումանյանը ներկայացրել է 2020թ․ Արցախյան պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված վիճակը և Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները։
ԻԻՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանն իր զորակցությունն է հայտնել Հայաստանում ստեղծված հետպատերազմական ծանր վիճակի հաղթահարման գործում՝ մաղթելով ողջ տարածաշրջանում կայունության և խաղաղության շուտափույթ հաստատում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







