Այսօր՝ մարտի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Այս մասի հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 01:20-ի սահմաններում Էջմիածին քաղաքի բնակիչ, 31-ամյա Անդրանիկ Ալեքսանյանն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Սպանդարյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, հայտնվել հետիոտի համար նախատեսաված մայթին, առաջ ընթացել, կոտրել գազատար խողովակի հենասյունը, այնուհետև բախվել նույն փողոցի 17/1 տան քարե պարսպին, կոտրել երկաթե ճաղավանդակներն ու փլուզել պարսպի որոշ հատված:
Այնուհետև ավտոմեքենան բախվել է ծառին և կողաշրջված վիճակում հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին: Վթարի հետևանքով վարորդ Ա. Ալեքսանյանն ու ուղևոր, Զվարթնոց թաղամասի բնակիչ, 25-ամյա Սուրեն Աբրահամյանը օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի բուժանձնակազմի կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, հետո տեղափոխվել «Վաղարշապատ» ԲԿ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






