Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Գուրցևիչը «АиФ» — ի հետ զրույցում պատմել է, թե որ վիրուսները կարող են քաղցկեղ առաջացնել:
«Այսօր հայտնի են 7 վիրուսներ, որոնք որոշակի հանգամանքներում կարող են ուռուցքային հիվանդություններ առաջացնել։ Հաճախ դրանք առկա են մարդկանց մեծամասնության օրգանիզմներում։ Որպես կանոն, մարդիկ գոյակցում են այդ վիրուսների հետ ամբողջ կյանքում, և ոչ մի չարորակ հիվանդություն դրանք չեն առաջացնում։ Քաղցկեղի առաջացմանը այդ վիրուսները հանգեցնում են միայն որոշակի պայմաններում»,- ասել է Գուրցևիչը։
Ըստ մասնագետի՝ հետևյալ վիրուսները կարող են հանգեցնել քաղցկեղի որոշակի տեսակների:
— Հեպատիտ B-ի վիրուս՝ լյարդի քաղցկեղ,
— Հեպատիտ C-ի վիրուս՝ լյարդի քաղցկեղ,
— Հոջկինի Էպշտեյն-Բարր լիմֆոմայի վիրուս՝ Հոջկինի լիմֆոմա, քթըմպանի քաղցկեղ,
— Մարդու պապիլոմավիրուսներ․ այդ վիրուսների որոշ տեսակներ առաջացնում են արգանդի վզիկի, բերանի, կոկորդի քաղցկեղ,
-8-րդ տիպի հերպեսի վիրուս՝ Կապոշի սարկոմա, որոշ լիմֆոմներ,
— T-մարդու լիմֆոտրոպային վիրուսը (HTLV-1)՝ T-բջջային լեյկոզ, T — բջջային լիմֆոմա,
— Մերկելի բջիջների պոլիոմավիրուս՝ Մերկելի սարկոմա:
Գուրցևիչն ընդգծել է, որ եթե հիվանդի մոտ չարորակ ուռուցք է առաջանում, ապա դա տեղի է ունենում ոչ թե վիրուսով վարակվելուց անմիջապես հետո, այլ երկար լատենտային ժամանակաշրջանից հետո, որը կարող է շարունակվել 3-5-ից մինչև 15-20 տարի:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







