Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:18

Ռուբեն Վարդանյանը ներկայացրել է Հայաստանի զարգացման մոդելները

Արցախյան վերջին պատերազմը նույնպես շանս է վերլուծելու թույլ տված սխալները, անհրաժեշտ եզրակացություններ անելու և առաջ շարժվելու համար: Եթե ​​մենք շարունակենք հասարակությունը բաժանել մերոնքականների ու թշնամիների, «սպիտակների» ու «սևերի», հեղափոխականների ու հակահեղափոխականների, Հայաստանը զարգացման ոչ մի հեռանկար չի ունենա:

Այսպիսի կարծիք հայտնեց Մարկ Գրիգորյանի «Խոսենք ապագայի մասին» հեղինակային հաղորդման հյուր, հայտնի գործարար և բարերար, Futures Studio-ի կառավարման գործընկեր, «Ավրորա» միջազգային մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:

«Հայերի հիմնական խնդիրն այն է, որ նրանք հակված են ցանկացածին մեղադրել իրենց բոլոր անհաջողությունների և ձախողումների համար, ցանկացածին, բայց ոչ իրենց»,- նշեց Վարդանյանը:

Նրա խոսքերով, այժմ անհրաժեշտ է իրականացնել բոլոր առկա և հնարավոր ռեսուրսների յուրօրինակ հավաքագրում՝ ոչ միայն բուն Հայաստանում, այլև սփյուռքում: Այսօր մենք ոչ թե անցյալի, այլ ապագայի մասին պետք է մտածենք, գոնե 20 տարի առաջ նայենք:

«Անհրաժեշտ է ազատվել Խորհրդային Միությունից ժառանգված բոլոր ավելորդ կլիշեներից և բոլոր տեսակի կեղծ-կառույցներից, ինչպիսիք են գրողների, կոմպոզիտորների միությունները և այլն:

Մենք պետք է ընտրենք զարգացման մոդելներ, ոչ թե անձանց, ստեղծենք նոր հարաբերություններ սփյուռքի հետ, կառավարման նոր համակարգ, նոր ինստիտուտներ»,- ընդգծեց Վարդանյանը:

Գործարարի խոսքով՝ Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել զարգացման երկու մոդելների միջև: Առաջինը Ռուսաստանի հետ սերտ ինտեգրումն է, ռազմավարական գործընկերոջ հետ համագործակցության բոլոր նախասիրությունների օգտագործումը, և դա պետք է լինի ոչ միայն Հայաստանի անվտանգության, այլև համատեղ տնտեսական նախագծերի իրականացման ապահովման միջոցով:

Երկրորդ մոդելը բարձր զարգացած տնտեսություն ունեցող երկրի ստեղծումն է: Դրա համար անհրաժեշտ է զարգացնել տեխնոլոգիաներ, կրթություն, առողջապահություն, այսինքն՝ բոլոր այն ոլորտները, որոնցում Հայաստանը կարող է ապահովել իր մրցունակությունը:

Անհրաժեշտ է արմատապես փոխել Հայաստանի և սփյուռքի միջև հարաբերությունների մոդելը.

«Խոսքը փոխշահավետ գործընկերության և ներդրումների մասին է: Եթե մենք խոսում ենք բանակի վերականգնման, տնտեսության, մրցակցային ենթակառուցվածքների ստեղծման, կրթության, գիտության ոլորտներում բարեփոխումների մասին, ապա պետք է նկատի ունենալ, որ հաջորդ 10 տարիների ընթացքում 10-20 միլիարդ դոլարի ներդրումներ կպահանջվեն: Բայց ցանկալի արդյունքի հասնելու համար այդ միջոցները պետք է ճիշտ ներդրվեն:

Վարդանյանը պատասխանեց նաև մի հարցի, թե ցանկություն ունի՞ արդյոք դառնալ ՀՀ կառավարության ղեկավար, նշելով, որ չունի: Նախ կացության իրավունքը խոչընդոտ է, և երկրորդ՝ նա չի ցանկանում անձնավորել այս հարցը, քանի որ մոդելի ընտրությունն իր համար ավելի կարևոր է: Եվ, վերջապես, նա երբեք չի աշխատել պետական ​​մարմիններում և չունի համապատասխան փորձ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+