Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+5°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 03:07

Հայկական կողմը շահագրգռված է ռուսական ռազմաբազայի ընդլայնման հարցում. Վաղարշակ Հարությունյան

Հայկական կողմը շահագրգռված է Գյումրիում 102-րդ ռուսական ռազմաբազայի կարողությունների ընդլայնմամբ եւ զարգացմամբ, РИА Новости — ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը:

«Այդ հարցը մշտապես օրակարգում է եղել, և հայկական կողմը մշտապես դրանում շահագրգռված է եղել այն պարզ պատճառով, որ բազան ամբողջ կազմով մտնում է Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման մեջ, և, հետևաբար, բազայի հնարավորությունների ընդլայնումն ինքնաբերաբար հանգեցնում է Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում երկկողմ հիմքի վրա գործող համատեղ խմբավորման ներուժի ավելացմանը», — ասել է նախարարը:

Նրա խոսքով, իհարկե, Ռուսաստանի Պաշտպանության նախարարության ղեկավարությունը հաշվի է առել տարածաշրջանում առկա ռազմաքաղաքական իրողությունները և ճիշտ քայլեր են արվել բազայի ուժեղացման եւ վերազինման ուղղությամբ: Հարությունյանը վստահ է, որ այս գործընթացը կրելու է երկարաժամկետ բնույթ:

Հայաստանի պաշտպանության նախարարը նաև նշել է, որ Երևանն ու Մոսկվան քննարկում են 102-րդ ռուսական ռազմակայանի որոշակի զորամիավորման Հայաստանի արևելքում վերատեղակայման հնարավորության հարցը ևս:

Բացի այդ, ըստ նրա, Հայաստանում գտնվող ռուս սահմանապահների վրա լրացուցիչ գործառույթներ են դրված:

«Իսկապես, ռուս սահմանապահների վրա լրացուցիչ գործառույթներ են դրված Ադրբեջանի հետ Հայաստանի Հանրապետության սահմանների անվտանգությունն ու պահպանությունն ապահովելու համար։ Ես չեմ կասկածում, որ մեր պետությունների սահմանապահ ծառայությունների գծով սերտ եւ արդյունավետ փոխգործակցություն է հաստատվել»,- ասել է Հարությունյանը։

«Մինչև Լեռնային Ղարաբաղի 2020թ. աշնանային հակամարտությունը Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ վարչության անձնակազմը պատասխանատու էր Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող Անկախ Պետությունների Համագործակցության անվտանգության ապահովման և սահմանի պահպանության խնդիրների կատարման համար։ Այսօր իրավիճակն էապես փոխվել է», — նշել է նախարարը։

Ի դեպ, Վաղարշակ Հարությունյանը նաև նկատել է, որ ՀՀ-ում Ռուսաստանի Զինված ուժերի լրացուցիչ զորամիավորման տեղակայման անհրաժեշտությունը չկա. «Գոյություն ունեցող նորմատիվ իրավական հիմքը կանոնակարգում է միայն մեկ ռուսական ռազմակայանի գործունեությունը», — ասել է Հարությունյանը:

Հիշեցնենք, որ Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան ստեղծվել է 1992 թվականի օգոստոսի 21-ին՝ Հայաստանի տարածքում գտնվող ՌԴ Զինված ուժերի իրավական կարգավիճակի մասին պայմանագրին եւ 1995 թվականի մարտի 16-ին Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական ռազմակայանի մասին պայմանագրին համապատասխան:

2010 թվականին փաստաթղթում փոփոխություններ են կատարվել, որոնց համաձայն՝ ռազմաբազայի գործողության ժամկետը նախնական 25 տարուց երկարացվել է մինչեւ 49 տարի, այսինքն՝ մինչեւ 2044 թվականը: 

РИА Новости — ին տված հարցազրույցում ՀՀ ՊՆ նախարարը նաև հայտնել է, որ Արցախում տեղի ունեցած պատերազմական գործողություններից հետո Հայաստանն իրականացնում է բանակի արդիականացում, օպտիմալացնում է բանակի թվակազմը, անցնում է նոր համակարգի սպառազինության և ռազմական տեխնիկայի: Նրա խոսքով՝ հիմնական ջանքերն ուղղված կլինեն կառավարման, հետախուզության, ՌԷԲ-ի, ՀՕՊ-ի և անօդաչու ավիացիայի, հրթիռային զորքերի և հրետանու զարգացմանը:

Նա հիշեցրել է, որ այս տարվա հունվարի 25-30-ը երկկողմ պայմանավորվածություններին համապատասխան Հայաստանում էր գտնվում Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ներկայացուցչական պատվիրակությունը՝ Հայաստանի զինված ուժերի Բարեփոխումների և արդիականացման հարցերին աջակցելու համար:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+