Առողջապահության նախարարության պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը տեղեկացնում է, որ այս պահին 0(I) rh- (առաջին բացասական) արյան խիստ անհրաժեշտություն կա։
«Խնդրում ենք արյան նշված կարգն ունեցող անձնանց մոտենալ արյունատվության․ ձեր արյունը կյանքեր է փրկում։
Արյունաբանական կենտրոնի Արյան բանկն աշխատում է երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:00-ից մինչև 13:00:
Դոնորների ընդունումը իրականացվում է անձը հաստատող փաստաթղթով:
Արյունատվության հակացուցումներին կարող եք ծանոթանալ մեր կայքում։
Ակնկալում ենք ձեր աջակցությունը»,-ասված է հաղորդագրության մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







