Հունվարի 26-ին 5-րդ զորամիավորման մի շարք զինծառայողներ, բուժծառայության պետի գլխավորությամբ, կամավորության սկզբունքով արյուն են հանձնել:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից, Արյան դոնոր դարձած զինծառայողները պատրաստակամություն են հայտնել իրենց ներդրումն ունենալ զինվորական հոսպիտալներում արյան պահուստային ֆոնդի համալրման գործին, ինչը անհրաժեշտության դեպքում հնարավորություն կտա մարդկային կյանքեր փրկել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







