Մադրիդի կենտրոնում գտնվող շենքերից մեկում ուժգին պայթյուն Է որոտացել։ Այս մասին հայտնել Է Diario թերթը։ Աղբյուրի տեղեկություններով՝ պայթյունը տեղի է ունեցել Տոլեդո փողոցում։
Ինչպես հաղորդում է El Pais թերթը, միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 15:00-ին (Երևանի ժամանակով ժամը 17:00-ին):
Պայթյունի հետևանքով ավերվել են շենքի վերին հարկերը։ Հնարավոր է, որ խոսքը տարեցների խնամքի կենտրոնի մասին է։
Պայթյունի հետևանքով առնվազն 2 մարդ մահացել է, 6 մարդ՝ տուժել, հայտնել Է La Sexta հեռուստաալիքը: Աղբյուրի տվյալներով՝ պայթյունի պատճառ կարող էր դառնալ գազի արտահոսքը։
Big explosion in the centre of Madrid minutes ago. Unclear how many victims pic.twitter.com/Q4RSyCcG1J
— Steffen Lüdke (@stluedke) January 20, 2021
Acaba de sonar tremenda explosión cerca de puerta de Toledo, San Francisco en Madrid pic.twitter.com/l827Fan60N
— Cristian Larrosa (@cristianlarrosa) January 20, 2021
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






