Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+4°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 12:39

Վարչապետը՝ սոցիալական ուղղվածության քաղաքականության ռեստարտի մասին

Այսօր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում կայացած խորհրդակցության ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  հայտարարել է, որ պետք է վերանայվեն սոցիալական ուղղվածության այն նախագծերը, որոնք իրականացվել են  Հայաստանում նախապատերազմյան շրջանում և ըստ ճյուղերի՝ անհրաժեշտ փոփոխություններ կատարվեն։

«Մենք արձանագրել ենք, որ պետական կառավարման համակարգը ռեստարտի անհրաժեշտություն ունի, և մենք այսպիսի քննարկումներով կփորձենք գործնականում իրագործել այդ ռեստարտը»,-հայտարարել է վարչապետը։

Ըստ նրա՝ հայեցակարգային առումով 2018 թ-ից մեկնարկած սոցիալական քաղաքականությունը վերանայման անհրաժեշտություն չունի։ «Մենք փորձում ենք համակերպվելու քաղաքականությունը փոխել հաղթահարելու քաղաքականությամբ»,-նշել է վարչապետը։

«Այսինքն՝ նախկինում սոցիալական քաղաքականության մեջ առաջնորդվում էինք մարդուն օգնելու տրամաբանությամբ, որ ինքը համակերպվի որոշակի իրավիճակի հետ, համակերպվի հաշմանդամության հետ, համակարպվի աղքատության հետ, համակերպվի աշխատաշուկայում անմրցունակության հետ, բայց մեր հայեցակարգային պատկերացումն այն է, որ մենք մարդուն օգնենք, որ ինքը հաղթահարի այդ իրավիճակը»,-նշել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը հատուկ անդրադարձել է զինծառայողներին ցուցաբերվող սոցիալական աջակցության ծրագրերին, նշելով, որ անհրաժեշտ հաշմանդամության կարգ, պրոթեզավորում կազմակերպելուց ավելի շատ կարևոր է մեր զինծառայողների մասնագիտական հետագա պատրաստվածության հարցը։ «Եթե մենք մեր զինծառայողներին որոշակի կարգ  և անհրաժեշտ սոցիալական աջակցություն տանք, մենք դրանով կաջակցենք, որ ընդամենը իրենց համակերպենք իրավիճակի հետ, բայց մենք պետք է այնպես անենք, որ նրանք հաղթահարեն այդ իրավիճակը»,-նշել է վարչապետը։

Նա ընդգծեց, որ սոցիալական աջակցության շրջանակում մատուցվող ծառայությունները պետք է լինեն արժանապատիվ, մաքսիմալ որակյալ և մաքսիմալ արդյունավետ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+