Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+4°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 12:09

Պարտադիր զինծառայությունից խուսափածների պատիժը կխստացվի

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է  «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Նախագծով նախատեսված փոփոխությունները նախաձեռնել են  հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, պատգամավորներ Մխիթար Հայրապետյանն ու Արման Բաբաջանյանը:

«27 տարին լրացածները, ովքեր ծառայության չէին անցել, ամեն տարի որոշակի մեխանիզմներով գումար էին վճարում և քրեական հետախնդումից ազատվում էին։ Մենք որոշեցինք այդ ճանապարհը դադարեցնել և խնդրին տալ ֆունդամենտալ լուծում»,-նշել է Անդրանիկ Քոչարյանը։

Ըստ նրա՝ սրանով կլուծվի զինծառայությունից խուսափածների՝ Հայաստան վերադառնալու խնդիրը, նաև հնարավորություն կտրվի վերադարձողների համար քրեական հետապնդումից ազատվել և  մասնակից դառնալ հանրային կյանքին։

Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ կխստացվի զորահավաքներից խուսափողների համար նախատեսված քրեական պատասխանտվությունը։

Ըստ պատգամավորի՝ նախագծի հիմնական նորամուծությունն այն է, որ հնարավորություն է տրվում այդ անձանց մասնակից դառնալու հանրային կյանքին, մյուս կողմից՝ կլինեն խստացումներ, ինչի շնորհիվ շատերն արդեն հեշտությամբ չեն խուսափի զինվորական ծառայությունից։ «Կհայտարարվեն հետախուզումներ, մենք խոչընդոտներ կստեղծենք նրանց դրսում մնալու համար»,-նշել է նա։

Այս խոստացումներից զատ տրվում է նաև ալտերանտիվ առաջարկ․ «Գալիս եք, մուծում եք 2 տարվա պայմանագրային աշխատակցի աշխատավարձի և հավելավճարի չափով և ազատվում, կամ գալիս եք պայմանագրային ծառայության եք անցնում, որի դեպքում պետությունը վճարում է այդ ծառայության համար»,-նշեց Անդրանիկ Քոչարյանը։

Նշենք, որ այս նախագիծը շրջանառության մեջ էր դրված դեռ սեպտեմբերի 10-ից՝ պատերազմից առաջ, սակայն քննարկվում է այժմ: 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+