Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:08

Հիմնական հարցերից մեկը, որը ՀՀ-ին կապում էր Ռուսաստանի հետ, Ղարաբաղի հարցն էր․ Վազգեն Մանուկյան

Մեզ Ռուսաստանի հետ շատ ընդհանրություններ են կապում, բայց հիմնական հարցերից մեկը, որը մեզ կապում էր Ռուսաստանի հետ, Ղարաբաղի հարցն էր։ Եթե Ղարաբաղի հարց չկա, ապա կապերն էապես թուլանում են։ Այս մասին РБК-ին տված հարցազրույցում ասել է «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։

Մանուկյանի կարծիքով, երբ ռուսական կողմը խոսում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, դա ամենևին չի ենթադրում, որ Ռուսաստանն Արցախը որպես Ադրբեջանի մաս է ճանաչում։

«Երբ Ռուսաստանը մասնակցում էր բանակցություններին որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, հայտարարվեց, որ երկու սկզբունք է դրվում․ ժողովրդի ինքնորոշման հարցը և Ադրբեջանի՝ որպես պետության ամբողջականության հարցը։ Այս երկու հարցերը հակադրվում էին միմյանց, և Ռուսաստանը նույնպես կարծում էր, որ ինքնորոշման հետ կապված ազգային հարց կա»,-նշել է Մանուկյանը։

Հարցին, թե ինչո՞ւ Ռուսաստանը չկարողացավ արագ կանգնեցնել պատերազմը և չաջակցեց Հայաստանին, Մանուկյանը պատասխանել է, որ Ռուսաստանը չէր էլ կարող միջամտել։

«Ի՞նչ պետք է աներ, պատերազմե՞ր  մեզ համար։ Նման բան չի լինում։ Բայց Ռուսաստանը մեզ նաև սպառազինություն էր տրամադրում, և մի քանի անգամ փորձել է կանգնեցնել պատերազմը»,-ընդգծել Վ․ Մանուկյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+