Դեկտեմբերի 26-ին իրականացվել է Պեկին-Երևան 2-րդ կոմերցիոն չարթերային չվերթը, որով Երևան են տեղափոխվել Covid-19 համավարակի դեմ պայքարի համար նախատեսված բժշկական պարագաներ և պաշտպանիչ միջոցներ, ներառյալ 4 ստացիոնար թթվածնային կայան, թթվածնի կոնցենտրատորներ, 100,000 ՊՇՌ թեստ, դիմակներ, պաշտպանիչ արտահագուստ և այլ սարքավորումներ ու պաշտպանիչ միջոցներ` պատվիրված ՀՀ Առողջապահության նախարարության կողմից: Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:
ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ թռիչքով տեղափոխվել են նաև ՀՀ դեսպանության միջոցով ստացված պաշտպանիչ պարագաներ։ Ինքնաթիռը Երևան է ժամանելու այսօր:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







