Մանուլն այլևս ՀՀ-ում «անհետացած» կենդանատեսակ չէ։ Այս մասին հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։
Հայաստանի ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ մանուլը 100 տարի անց նորից հայտնաբերվել է հանրապետությունում։
Նշենք, որ մանուլը (լատ.՝ Otocolobus manul) կատվազգիների ընտանիքին պատկանող գիշատիչ կաթնասուն է, որը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։ Այլ կերպ նրան անվանում են պալլասյան կատու, գերմանացի բնասեր Պետեր Պալլասի պատվին, ով XVIII դարում Կասպից ծովի ափին հայտնաբերել էր Մանուլը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






