Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+4°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 03:51

Կորոնավիրուսային բոլոր ծանր դեպքերի համար հիվանդանոցներում արդեն տեղ կա․ Թորոսյան

Ունենք կորոնավիրուսային հիվանդության հարաբերական կայուն վիճակ և մի փոքր բարելավում, եթե համեմատենք 3-4 շաբաթվա դեպքերի վիճակագրության հետ։ Այս մասին Կառավարության նիստում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Հիվանդանոցային ֆոնդի ծանրաբեռնվածությունն արդեն ավելի տանելի է։ Երեկվանից չունենք այնպիսի քաղաքացիներ, որոնք գտնվում են ծանր վիճակում, և նրանց չենք կարողանում տեղավորել։ Այսինքն՝ բոլորին տեղավորում ենք և հույս ունենք, որ իրավիճակը առաջիկա մի քանի շաբաթում կպահպանվի մեր ազգաբնակչության օգնությամբ, որովհետև կանոնների պահպանումը շատ կարևոր է»,- ասաց նախարարը։

Նա նշեց, որ հիվանդանոցներն աշխատում են նույն ռեժիմով, փակելու մասին դեռ չեն մտածում․

«Մտածում ենք արդեն ձմեռային սեզոնին պատրաստ լինելու մասին։ Համաշխարհային ակադեմիական շրջանակներում քննարկումներ կան, որ, այո՛, հնարավոր է անկում, բայց կրկին աճ՝ 2-3 ամիս ինտերվալով»,- ասաց Արսեն Թորոսյանը։

Հիշեցնենք, որ այսօր կորոնավիրուսային թվերն ունեն հետևյալ պատկերը․ երեկ կատարվել է 4383 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1785 նոր դեպք: Ունենք 2142 առողջացած և 28 մահվան դեպք:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+