Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:24

Անհրաժեշտ է ապահովել Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունների անվերապահ կատարումը․ Զախարովա

Անհրաժեշտ է ապահովել Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունների անվերապահ կատարումը․ Զախարովա

Ռուսաստանի ղեկավարությունը մշտական կապի մեջ է Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարության հետ՝ համակարգելով հետկոնֆլիկտային կարգավորման աշխատանքները։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա ընդգծել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունների անվերապահ կատարման կարեւորությունը։ Զախարովայի խոսքով՝ Ռուսաստանի միջնորդական ջանքերը թույլ են տվել կայուն հրադադարի հասնել, պայմաններ ստեղծել խաղաղ կյանքին վերադառնալու համար:

Ըստ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի, շարունակվում է ռուս խաղաղապահների տեղակայումը շփման գծի երկայնքով, այդ թվում՝ Լաչինի միջանցքում։ Տեղի է ունենում հայ զինվորականների դուրսբերումը Աղդամի, Քելբաջարի և Լաչինի շրջաններից:

«Այս փուլում առաջնահերթ լուծում են պահանջում հումանիտար հարցերը։ Այդ նպատակով նոյեմբերի 13-ին Ռուսաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոն ստեղծելու մասին, որը պետք է զբաղվի փախստականների՝ մշտական բնակության վայրեր վերադարձին աջակցելու, նրանց օգնություն ցուցաբերելու, քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման եւ Լեռնային Ղարաբաղի շրջանում բնականոն կենսագործունեության համար պայմաններ ստեղծելու խնդիրների լուծմամբ»,-հայտնել է Զախարովան, նշելով, որ նոյեմբերի 14 -ից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 3054 մարդ, նոյեմբերի 13 -ից երկու կողմերից հանձնվել է 385 զոհվածի մարմին։  Զախարովան հավելել է, որ Ռուսաստանը մտադիր է այդ ուղղությամբ համագործակցել ԵԱՀԿ-ի, այլ միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսիք են ԿԽՄԿ-ն, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչությունը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն եւ այլն:

Մարիա Զախարովան նաեւ որոշ մանրամասներ է ներկայացրել նոյեմբերի 17-19- ը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ներկայացուցիչների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի Մոսկվա կատարած այցի վերաբերյալ:

«Նրանք խորհրդակցություններ են անցկացրել ՌԴ ԱԳՆ-ում, նաեւ հանդիպել Ռուսաստանի Պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ՝ հստակեցրել զինադադարից հետո ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը հասնելու գործում եռյակի հետագա անելիքը, — ամփոփել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ԼՂ-ում ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+