Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:09

Պուտինն ու Մակրոնը քննարկել են Արցախում տիրող իրավիճակը

Նոյեմբերի 16-ին հեռախոսազրույց է կայացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջև: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Հաշվի առնելով Ռուսաստանի և Ֆրանսիայի համանախագահությունը ԵԱՀԿ Մինսկի խմբում՝ հանգամանորեն քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակը: Պուտինը տեղեկացրել է ռուսական կողմի նախաձեռնած ակտիվ միջնորդական ջանքերի մասին, որոնք թույլ են տվել կանգնեցնել արյունահեղությունը և խուսափել նոր զոհերից, ինչպես նաև շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքում ռուս խաղաղապահ զորախմբի տեղակայման մասին: Ընդգծվել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունը իրագործվում է, իրավիճակը տարածաշրջանում, ընդհանուր առմամբ, կայունացել է»,- ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ղեկավարները պատրաստակամություն են հայտնել համակարգել աշխատանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գծով և ընդգծել են անհետաձգելի հումանիտար հարցերի լուծման կարևորությունը, այդ թվում՝ փախստականների՝ մշտական բնակության վայրեր վերադարձի, բնակիչների բնականոն կենսագործունեության համար անհրաժեշտ պայմանների ապահովման և ենթակառուցվածքների վերականգնման ու քրիստոնեական տաճարների ու վանքերի պահպանման:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+