Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:28

ԱՄՆ հայամետ կոնգրեսականների նամակը՝ Ջո Բայդենին

ԱՄՆ կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Ֆրենկ Փալոունը և Ջեքի Սփեյերը ԼՂ հակամարտության կարգավորման հետ կապված նամակով դիմել են ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենին: Կոնգրեսականները նամակում իրենց մտահոգությունն են հայտնել ԼՂ-ի շուրջ ձեռք բերված համաձայնագրի վերաբերյալ, քանի որ կարծում են, որ այն չի լուծում վիճելի տարածքների կարգավիճակի հարցը։ Այս մասին տեղեկացվում է ԱՄՆ հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջում։

«Այս շաբաթ ձեռք բերված զինադադարը ոչ մի օգուտ չի տալիս հիմնարար տարածքային վեճը կարգավորելուն կամ կայուն և արդարացի խաղաղություն ապահովելուն: ԱՄՆ-ը պետք է աշխատի Մինսկի խմբի հետ՝ վճռելու Լեռնային Ղարաբաղի  կարգավիճակը՝ հաշվի առնելով  ինքնորոշման իրավունքը»,- ասված է հայտարարության մեջ: Կոնգրեսականները նաև հույս են հայտնել, որ ԱՄՆ-ը կվերանայի Թուրքիայի և Ադրբեջանի հանդեպ քաղաքականությունը: Նշվում է, որ, չնայած Թուրքիան հանդիսանում է ՆԱՏՕ-ի անդամ, սակայն հաճախ հանդես է գալիս ԱՄՆ-ի շահերի դեմ։ Բացի այդ, նշվում է, որ ԱՄՆ-ը պետք է ամրացնի կապերը Հայաստանի հետ, կրկին ներգրավվի ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային գործընթացում՝ հակամարտության երկարաժամկետ կարգավորման նպատակով: Նաև  նշվում է, որ այս շաբաթ ձեռք բերված զինադադարը չի նպաստում հիմնական տարածքային վեճի կարգավորմանը կամ կայուն խաղաղության ապահովմանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+