Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 16:12

Գյուղատնտեսության աջակցության ծրագրերի համար կհատկացվի 31.2 մլրդ դրամ

Համավարակը ստիպել է, որ Էկոնոմիկայի նախարարությունը վերանայի անելիքները  գյուղատնտեսության ոլորտում։

Տնտեսվարողներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով կառավարության հատկացրած միջոցների ծավալը տարեվերջին կհասնի 29 մլրդ դրամ, հաջորդ տարի` 31.2 մլրդ դրամ:

Այս մասին ԱԺ-ում 2021 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

«Արդեն իսկ գարնանը, երբ պարզ դարձավ, որ համավարակը պետք է մեծ չափով ազդի տնտեսական ակտիվության վրա, մենք վերանայեցինք կառավարության անելիքները գյուղատնտեսության ոլորտում: Հասկանալի էր, որ մենք պետք է էապես ավելի մեծ աջակցություն ցուցաբերեինք տնտեսության այն ոլորտին, որն առաջին հերթին կարող է պարենային ապահովության երաշխիքներ ստեղծել: Այն իր ապակենտրոնացվածության շնորհիվ թույլ էր տալիս ստեղծել ներառական տնտեսական ակտիվություն և դրանով մեղմել այն տնտեսական վնասները, որ կարող էին առաջանալ համավարակի հետևանքով»,- շեշտեց նախարարը։

Խաչատրյանի գնահատմամբ՝ գյուղատնտեսության ոլորտում  արտադրողականությունը ցածր է, մրցունակությունն էլ՝ խոցելի։ Ուստի, իրականցվող ծրագրերը հենց այդ խնդիրների լուծմանն են ուղղվելու։

«Բուսաբուծության ոլորտում մենք թիրախավորել ենք արտադրողականության բարձրացումը և դա բաժանված է երեք հիմնական մասերի։ Առաջին՝ այգետնկում․ ինտենսիվ այգեգործությունն այն ճանապարհն է, որ կարող է բուսաբուծության ոլորտում առաջացնել բեկում։ Խրախուսում ենք նաև կաթիլային ոռոգման համակարգը։ 2020-ին արդեն իսկ իրականացվել է ապահովագրության պիլոտային ծրագիրը։ Այն գյուղատնտեսությամբ զբաղվողների համար մեծ նշանակություն ունի։ Պետությունը, ապահովագրական ծախսերը համաֆինանսավորելով, ուզում է խրախուսել, որ ապահովագրության ծավալներն ավելի ընդլայնվեն»,- եզրափակեց Խաչատրյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+