Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:09

Անդրկովկասը կարող է վերածվել նոր ահաբեկչական անկլավի․ ՌԴ ԱԳՆ

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ներկա ժամանակահատվածում Մերձավոր Արևելքից ԼՂ հակամարտության գոտի են ուղարկվում միջազգային ահաբեկչական խմբավորումների անդամներ, որոնց ձեռքերն ամբողջովին արյան մեջ են։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ի դեպ՝ խոսքն արմատականորեն տրամադրված խմբավորումների մասին է։ Նրանք ջիհադիստական գաղափարների կրողն են։ Այս ամենը չի կարող մեզ չանհանգստացնել, քանի որ արդյունքում կարող է ահաբեկչական անկլավ ստեղծվել Անդրկովկասում։ Ռուսաստանն այս մասին բացահայտ հայտարարել է այն ժամանակ, երբ տիրապետել է նման տեղեկատվության»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Ռուսաստանը, Զախարովայի խոսքով, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ է անում ցուցաբերել ծայրահեղ զսպվածություն, խուսափել քաղաքացիական բնակչությանը հարվածներ հասցնելուց, թույլ չտալ երրորդ ուժերի միջամտությունը։

«Պետք է գործնականում հասնել կրակի դադարեցմանը, լարվածության թուլացմանը և բանակցությունների վերսկսմանը՝ հիմնարար սկզբունքների հիման վրա խաղաղ կարգավորման հասնելու նպատակով», — ասել է Զախարովան` ավելացնելով, որ տարածաշրջանում հնարավորինս շուտ խաղաղություն հաստատելու համար Ռուսաստանի նախագահը վերջերս հերթական անգամ մտքեր է փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+