Ռուսաստանը թուրքական կողմի հետ շփումներում մշտապես բարձրացնում է վարձկան գրոհայինների ներկայության հարցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում։ Այս մասին երկուշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի՝ Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրների հարցերով հատուկ ներկայացուցիչ, ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը։
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարարությունում խոր մտահոգություն էին հայտնել Սիրիայից եւ Լիբիայից Բաքու զինյալների տեղափոխման վերաբերյալ, որոնք մասնակցում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարտական գործողություններին։
Մոսկվայում վստահություն են հայտնել, որ նման գործընթացները հանգեցնում են ոչ միայն հակամարտության գոտում լարվածության էլ ավելի մեծացմանը, այլեւ երկարաժամկետ սպառնալիք են ստեղծում տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգության համար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







