Ռազմաքաղաքական դաշինքի կնքման հնարավորությունը և Արցախի անկախության ճանաչումը քննարկման փուլում է։ Այս մասին այսօր՝ «Իմ քայլը» խմբակցության փակ նիստին ընդառաջ, ասել է խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը։
«Մենք, ըստ անհրաժեշտության, կձեռնարկենք այն բոլոր գործողությունները, որոնք անհրռուաժեշտ կլինեն»,- շեշտել է պատգամավորը: Անդրադառնալով Վարդենիսում Ադրբեջանի կողմից թուրքական արտադրության ԱԹՍ-ով ձեռնարկված ռազմական գործողություններին՝ Ռուբինյանը նշել է, որ Ադրբեջանը փորձում է պատերազմի մեջ ներքաշել նաև Հայաստանին։
«Միջազգային բոլոր կառույցներից, անհատ գործիչներից ակնկալում ենք ադրբեջանական ագրեսիայի դատապարտում և թուրքական ապակայունացնող քաղաքականության և այս պատերազմում Թուրքիայի ներգրավման դատապարտում»,- հավելել է Ռուբինյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







