Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:10

Կառավարության շենքի դիմաց դագաղի տեղադրման ակցիայի մասնակիցները բերման ենթարկվեցին

Այսօր երեկոյան Կառավարարության շենքի մոտ հակակառավարական ակցիա է իրականացվել։ «Այլընտրանք» ՀԿ-ի անդամները դագաղ, տնական օղու մեծ շիշ,  պինցետ և «Նիկոլ, մարդասպան» գրությամբ պաստառ էին տեղադրել։

Ակցիայի ընթացքում ակտիվիստների և ոստիկանների միջև տեղի ունեցավ քաշքշուկ, որի արդյունքում «Այլընտրանք» ՀԿ ղեկավար Նարեկ Մանթաշյանին բերման ենթարկեցին:

Նրա խոսքով՝ իրեն բերման ենթարկելու որոշում է կայացվել, քանի որ ոստիկանները կասկածներ ունեն, որ դագաղում կարող են լինել պայթուցիկ նյութեր. «Ինձ տանում են հետագա պարզաբանման: Դագաղ ենք տեղադրել, որովհետև այս իշխանությունը մահվան դեպքերին նայում է մատների արանքով: Նրանք մահերին նայում են՝ որպես իրենց հերթական քաղաքական ակցիայի»։ Ըստ Մանթաշյանի՝ ակցիան ավելի խորհրդավոր դարձնելու համար էին բերել դագաղը, որի վրա կորոնավիրուսից մահացածների թիվն է, որ իշխանությունները հասկանան՝ ամեն դագաղ մարդու կյանք է։

«Ես չեմ բերել այս դագաղը՝ նրանցից որևէ մեկի մահը ցանկանալով. մենք իրենց նման չենք, որ տանենք դագաղը դնենք կենդանի մարդկանց տան մոտ: Սա ընդամենը խորհրդանիշ է»,- ընդգծել է նա։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+