Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:08

«Նահատակ» պոչամբարի շրջակայքի բնակիչներից նմուշառումներ են կատարվել

«Նահատակ» պոչամբարի շրջակայքի բնակիչներից նմուշառումներ են կատարվել

Լոռու մարզի «Նահատակ» պոչամբարի շրջակայքում ապրող 70 բնակիչներից մեզի, եղունգների, ինչպես նաև փոշու նմուշառումներ են կատարվել՝ նրանց առողջության վրա թափոնների քիմիական աղտոտվածության ազդեցությունը պարզելու նպատակով: Բնակիչներն Ախթալա խոշորացված համայնքի Մեծ Այրում, Փոքր Այրում և Ճոճկան բնակավայրերի գյուղացիներն են։

Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտնեց «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ տնօրեն Օլեգ Դուլգարյանը։

Որ տարածքում «Նահատակ» պոչամբարը գործում է՝ գյուղացիները դժգոհում են առողջական խնդիրներից։ Գանգատվում են սիրտ-անոթային, շնչառական, ստամոքսային հիվանդություններից, հաճախ են գլխացավեր ունենում։ Իսկ ալերգիաներից փոքրիկներն են բողոքում։

Այդ տարածքում աղտոտվածությունը պարզելու նպատակով «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոնը» չեխական «Արնիկա» ՀԿ-ի հետ հետազոտություններ է սկսել։

«Ուզում ենք պարզել, թե շրջակա միջավայրի աղտոտվածությունը որքան է անցել մարդու օրգանիզմ, որքան են կազմում ծանր մետաղների քանակը մարդկանց օրգանիզմում և դրանք ինչ հիվանդությունների պատճառ կարող են դառնալ։ Մեր նպատակն է, որ Հայաստանում ներդրվի շրջակա միջավայրի ազդեցությունը մարդու առողջության վրա գնահատող քաղաքականություն, որի շրջանակներում փոխհատուցման համակարգ լինի։ Պետական մակարդակով պետք է իրականացվեն կանխարգելիչ և հետևանքների վերացման միջոցառումներ։ Բնակելի տարածքները անհապաղ պետք է մաքրվեն թափոնակույտերից»,- կարևորեց Դուլգարյանը։

Բացի առողջական վնասներից, բնակիչների համար գլխացավանք դարձած «Նահատակ» պոչամբարը նաև տնտեսական վնասներ է հասցրել։ Դեռ 2015 թ. փորձագիտական ուսումնասիրությունների արդյունքում պարզվեց, որ Մեծ Այրում և Ճոճկան համայնքների միայն դեղձի նմուշների 60-70 տոկոսում կապարի պարունակությունը 2-4 անգամ գերազանցում է թույլատրելի սանիտարական և առողջապահական նորմը։  Չնայած կապարի` առողջության համար խիստ վտանգավորությանը, այստեղ մարդիկ հիմնականում զբաղվում են հողագործությամբ և անասնապահությամբ։

«Կարելի է ասել ՝ պոչամբարի ափին գտնվող բնակելի տները փաստացի արդեն կորցրել են իրենց տնտեսական արժեքը։ Եթե բնակիչը ցանկանա այդ տունը վաճառել, այն իրենից ոչ ոք չի գնի և չի էլ գնում, քանզի նման փորձն արդեն առկա է։ Փոխհատուցումը դառնում է անխուսափելի բաղադրիչ»,- նկատեց նա։

2018-2019 թվականին այդ տարածքներում հետազոտվել են հողի, մրգի, բանջարեղենի և մազերի նմուշները: Վերլուծությունների արդյունքները հաստատել են նմուշներում ծանր մետաղների և թունավոր տարրերի նորմայի գերազանցումներ: Վերցված նմուշներում մկնդեղի, նիկելի, կապարի և կադմիումի առկայության հետ կապված կան քաղցկեղածին և ոչ քաղցկեղածին հիվանդությունների ռիսկեր:

Իսկ բնակիչներից վերցրած նմուշառումների պատասխանները հայտնի կլինեն 2 ամսից։

Բնակիչները նաև իրենց մտահոգությունն են հայտնել «Նահատակի» պոչամբարի  ռեկուլտիվացման գործընթացի շարունակական  ձգձգման  վերաբերյալ։ «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ն շահագործում է Շամլուղի պղնձի հանքավայրը: Հանքաքարի վերամշակման արդյունքում առաջացած արդյունաբերական թափոնները լցվում են Մեծ Այրում և Ճոճկան գյուղերի միջակայքում գտնվող «Նահատակի» պոչամբար։

Առաջիկա 2-3 տարիների ընթացքում «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ն կդադարեցնի «Նահատակի» պոչամբարի շահագործումը՝ ռեկուլտիվացման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Կառուցվում է գործարանի պոչերի չորացման և հարստացման արտադրամաս:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+