Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:13

ՀՀ մինչև 2050 թվականի վերափոխման ռազմավարության առաջնորդող արժեքներն ու նպատակները

Հայաստանի՝ մինչև 2050 թվականի վերափոխման ռազմավարությունը հիմնված է մեր ազգային արժեքների, մեր ազգային նպատակների և հանրային պահանջարկի վրա։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի մինչև 2050 թվականի վերափոխման ռազմավարությունը ներկայացնելիս։

Կառավարության ղեկավարը նշեց, որ ռազմավարության ամենակարևոր գաղափարական հիմքը վերջերս ընդունված ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունն է, որի առաջաբանում մեր պատմության մեջ առաջին անգամ մենք արձանագրել ենք մեր ազգային արժեքները։

«Երրորդ հանրապետության պատմության և ընդհանրապես մեր պատմության մեջ շատ են եղել խոսակցություններ, բանավեճեր մեր ազգային արժեքների մասին, սակայն երբեք չենք ձևակերպել այդ արժեքները, և ահա մեր ազգային անվտանգության ռազմավարությունում մենք թվարկել ենք այդ արժեքները»,- ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հայաստանի մինչև 2050 թվականի վերափոխման ռազմավարության մեջ առանձնացվում են 4 առաջնորդող արժեքներ, որոնք պետք է գործառնական ու գործնական նշանակութուն ունենան այդ ռազմավարությունն իրականացնելիս։

Այդ առաջնորդող արժեքներն են՝

  •  Հայոց պետականություն – պետականությունը միակ գործիքն է, որ մեզ հնարավորություն է տալիս մեր ճակատագրի վերաբերյալ կայացնել որոշումներ։
  •  Կրթություն՝ միակ գործիքը, որ հնարավորություն է տալիս ճանաչել մեր խնդիրներն ու գտնել դրանց լուծումները։
  •  Անհատը՝ միակ սուբյեկտը, որը ձևավորում է ընտանիք, հանրություն, ժողովուրդ պետություն։
  •  Աշխատանքը՝ միակ գործիքը, որ հնարավորություն է տալիս իրացնել կուտակված ստեղծարար ներուժը։

Վարչապետը ներկայացրեց նաև այդ գաղափարի իրագործման առաջնորդ նպատակները՝

  • Պետության հավիտենականությունը — հայկական պետականության հավիտենականության համար անհրաժեշտ է գաղափարական, անվտանգային, հանրային, քաղաքական-իրավական, տնտեսական, ժողովրդագրական, միջազգային, կրթական, ինտելեկտուալ, մշակութային, ինստիտուցիոնալ պայմանների ապահովում։
  •  ՀՀ քաղաքացիության և քաղաքացու արժևորումը – ՀՀ քաղաքացիների ավտանգության, բարեկցության, ազատության և երջանկության ապոհովումն ու պաշտպանությունն իրականացնելու համար։
  •  Ամուր ինքնություն – հայ ժովորդի ազգային – պետական ինքնության, ինքնուրույնության և ինքնիշխանության ապահովումն ու զարգացումը, ներառյալ ազգային ինքնության վերականգնումը և զարգացումը՝ ազգային ինքնագիտակցությունից հեռացած և հեռացող հանրության շրջանում՝ հայության շրջանում հայոց լեզվի իմացության և ՀՀ քաղաքացիություն ունեցողների թիվն էականորեն մեծացնելու միջոցով։
  •  Համահայկակության առանցք — համահայկական ներուժի համախմբումը ազգային նպատակների իրագործման շուրջ՝ հանուն ազգային արժեքների պահպանման և զարգացման։ Օրենքի և իրավունքի վրա հիմնված ազգային համերաշխության հաստատումը։

Կառավարության ղեկավարը նշեց, որ մեզ համար ռազմավարական խնդիր է կանանց և տղամարդկանց ներուժի հավասար ներգրավումը ազգային և պետական զարգացման գործում՝ սկսած Զինված ուժերից, մինչև պետական կառավարման համակարգ։

Փաշինյանն ընդգծեց, որ ռազմավարության հիմքում պետք է լինի նաև հանրային պահանջարկը՝ նշելով, որ հանրային պահանջարկը ձևակերպում են այսպես.

  • Մենք ուզում ենք ապրել երջանիկ՝ մեր կենսական շահերի կենտրոն Հայաստանում, որ կլինի անվտանգ, արդար, ազատ, արժանապատիվ և առաջադեմ։

Անդրադառնալով ռազմավարական վերափոխման կոնկերտ իմաստին՝ վարչապետը նշեց՝

  • Վերափոխենք միլիոնավոր անհատների վերաբերմունքը Հայաստանի հանդեպ, որի մի մասը վերաբերում է մեր հայրենակիցներին՝ Հայաստանը որպես սեփական պետություն, ցանկալի բնակավայր, գրավիչ աշխատավայր, մաքուր շրջակա միջավայր ունենալու համար։
  • Վերափոխենք հարյուր միլիոնավոր օտարերկրացիների և նրանց առաջնորդների վերաբերմունը Հայաստանի հանդեպ՝ որպես գրավիչ ներդրումային վայր, իրավահավասար գործընկեր, զբոսաշրջության ցանկալի վայր։

Վարչապետը ներկայացրել է նաև Հայաստանի վերափոխման ռազմավարության երեք առաջնորդող կարգախոսները՝

  • Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է։
  • Կառուցենք Հայաստանը նորովի։
  • Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը դու ես։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+