Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:59

Բոլորս պետք է աշխատենք հավասար դաշտում․ ՊԵԿ փոխնախագահ

Բոլորս պետք է աշխատենք հավասար դաշտում․ ՊԵԿ փոխնախագահ

Մաքսային մարմիններն  էականորեն վերանայել են գնային քաղաքականությունը հօգուտ տնտեսավարողների։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանը։

 

«Տնտեսավարողներն իրենք էլ ընդունեցին, որ ամբողջությամբ գրեթե համապատասխանում է իրականությանը, թե կոնկրետ ապրանքի համար որքան են վճարում Թուրքիայում։ Մաքսային մարմիններն, օրինակ, հաշվարկել են, որ 1 տաբատի համար մոտ 6-7 դոլարի սահմաններում է Թուրքիայում մուծում արվում։ Այսօր բոլոր ջինս ներմուծողները, ովքեր իմ աշխատասենյակում էին, համաձայնվեցին, որ հաշվարկն ամբողջությամբ իրականությանը համապատասխանում է»,- պարզաբանեց նա։

 

Ներսիսյանի փոխանցմամբ, սակայն, տնտեսավարողների հետ բաժանվել այն նոտայի վրա, որ իրենց բարձրացրած խնդիրը չի լուծվում, քանի որ նրանք դեմ են փոփոխությանը  և ցանկանում են աշխատել մաքսազերծման նախկին կանոններով։

 

«Գների բարձրացումը մոտ 1,5-2 տոկոս է լինելու, 6 անգամ բարձրացման մասին խոսք լինել չի կարող։ Ջինսե տաբատի արժեքը մոտ 3500 դրամ է, որից մոտ 1200 դրամի կարգի հարկ է մուծվում, որն, ինձ թվում է, իրականությունից ցածր է։ Եթե գումարում ես հարկն ու ինքնարժեքը և գնում են 4700 դրամով, հաստատ այդ խանութներում ջինսը 5000 դրամ չէ։ Իմ աշխատասենյակում եղած տնտեսավարողները համաձայնել են, որ գները, որոնք հնչեցվում են,  համապատասխանում են իրականությունը։ Մենք միտված ենք, որ բոլորս աշխատենք հավասար դաշտում։ Որևէ տնտեսավարող լայն ժպիտով թանկացման փաստը չի ընդունվելու»,- նկատեց նա։

 

Նշենք,  որ այսօր կառավարության և ՊԵԿ-ի դիմաց հագուստի ներմուծմամբ զբաղվող գործարարները բողոքի ակցիա են անցկացրել։

 

2020 թվականի սեպտեմբերի 1-ից փոխվում են հագուստի մաքսազերծման մեթոդները։ Ներմուծվող հագուստն այսուհետ մաքսազերծվելու է բոլոր այլ ապրանքների մաքսազերծման ընթացակարգերով։ Այսինքն՝ այլևս չի լինելու կիլոգրամով մաքսազերծում, հաշիվ ապրանքագրում պետք է նշված լինի ապրանքի ստույգ քանակը, գինը, անվանումն ու մոդելը։ Ինֆորմացիայի թերի հայտարարագրումը կբերի վարչարարության կիրառման։

 

Հիշեցնենք նաև, որ ՊԵԿ-ը տնտեսավարողներին հորդորում է համատեղ աշխատել լուծումներ գտնելու ուղղությամբ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+