Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 16:13

Մնացականյանը հայտարարել է իր ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպելու պատրաստակամության մասին

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել է իր ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպելու պատրաստակամության մասին:

«Իհարկե, մենք պատրաստ ենք հանդիպել, և, իհարկե, մենք պատրաստ ենք շարունակել այդ աշխատանքը։ Եվ այստեղ կրկին ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ մեր աշխատանքի կարևորությունը փոխզիջումների որոնման մեջ է, անվտանգության ապահովման, ուժի կիրառումից և մաքսիմալիստական մոտեցումներից հրաժարվելու անհրաժեշտի մեջ է»,-ասել է Մնացականյանը “Интерфакс” գործակալությանը տված հարցազրույցում։

Նա նշել է, որ Հայաստանի համար գոյություն ունեն կոնկրետ և կարևոր առաջնահերթություններ։ «Մեզ համար Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը բացարձակ առաջնային է։ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացումն առանց որևէ սահմանափակման, Արցախի համար իրական, շոշափելի անվտանգության ապահովումը կարևոր առաջնահերթություն է», — ասել է նախարարը։

Մնացականյանը նաև ընդգծել է, որ և ՛Հայաստանը, և՛ Լեռնային Ղարաբաղը բավականաչափ ուժ ունեն, բավարար ռեսուրսներ իրենց պաշտպանությունն ու անվտանգությունն ապահովելու համար և Ադրբեջանի հուլիսյան ագրեսիայի ջախջախիչ հակահարված տալը դրա ևս մեկ հաստատումն է։

Նախարարի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ստեղծված իրավիճակի հուլիսյան սրումը փաստորեն 2016-ի ապրիլից հետո ուժի կիրառման և ռազմական գործողությունների միջոցով Հայաստանին ու Արցախին միակողմանի զիջումներ պարտադրելու կրկնակի փորձ էր։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+