Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը ֆեյսբուքյան էջում տեղադրել է Բեյրութում գործող «Մայրիկ» ռեստորանի նկարները՝ Բեյրութում տեղի ունեցած պայթյունից առաջ և հետո։
«Երբ Ալին Կամակյանը Բեյրութում բացեց իր առաջին ռեստորանը, այն անվանեց «Մայրիկ», քանի որ հենց մայրիկն էր նրան ուտեստներ պատրաստել սովորեցրել: 15 տարուց ավելի Բեյրութի սրտում գործող ռեստորանում պայթյունից հետո գրեթե ոչինչ անվնաս չի մնացել: Խնամքով ստեղծված ռեստորանում ամեն բան տակնուվրա է եղել: Չնայած կրած մեծ հարվածին՝ լիբանանահայերը կատակում են՝ մինչ իրենց «Մայրիկը» ոտքի կկանգնի, նրա համն ու հոտը նորից զգալու համար պետք է Երևան ժամանել»,- մասնավորապես գրված է հրապարակման մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







