- Օգոստոսի 2-ի լույս 3-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։ Նշվում է, որ ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 8 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 95 կրակոց՝ https://bit.ly/2DpvHAe
- Ադրբեջանի ագրեսիան զսպելու ի՞նչ քաղաքականություն է պատրաստվում կիրառել ԱՄՆ-ն։ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզության կոմիտեն ամերիկյան հետախուզության ֆինանսավորման օրինագծում ներառել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին վերաբերող դրույթ: Նշված դրույթը կոչ է անում ԱՄՆ հետախուզական հանրությանը գրավոր գնահատական տալ Կոնգրեսին, թե ով է նախաձեռնում ուժի կիրառումը Լեռնային Ղարաբաղում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին՝ https://bit.ly/3frB678
- «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Անվտանգության Խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, թե Հայաստանում ընդդիմությունը փորձել է բաժանել բանակն ու երկրի ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Նա նման գործողությունները որակել է որպես «դավաճանական քայլ»՝ https://bit.ly/39QEZkR
- Կյանքի է կոչվում Հայաստան-Սփյուռք կապող ևս մեկ կամուրջ: Մեկնարկում է կառավարության հավանությանն արժանացած «Հայկական վիրտուալ կամուրջ ծրագիրը»՝ https://bit.ly/2PmCJbu
- Կորոնավիրուսային վարակի դեմ պայքարում նկատվում են դրական միտումներ։ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 209 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 39.050-ի՝ https://bit.ly/2XCFx9l
- Պարետային թուլացումների թվում է բացառապես 10:00-ից մինչև 12:00-ն խանութներում ավագ տարիքի մարդկանց պարտադիր սպասարկման մասին որոշման չեղարկումը՝ https://bit.ly/3gpbE3B
- Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերը համատեղ մարտավարական և թռիչքային-մարտավարական զորավարժություններ են անցկացնում Նախիջևանում մարտական հրաձգությամբ՝ https://bit.ly/3kcCi23
- Հնարավոր է, որ անկարգություններն ու հարձակումները հայկական տաճարների, խանութների և էթնիկ հայերի վրա, որոնք տեղի են ունեցել Մոսկվայում, Բաքվի ցուցումով կտեղափոխվեն Թել Ավիվ։ Բլոգեր Ալեքսանդր Լապշինը հայտնել է, որ Իսրայելում ադրբեջանական համայնքը մտադիր է ակցիա անցկացնել Թել Ավիվում գտնվող հայկական եկեղեցու դիմաց՝ https://bit.ly/3gq35Fz
- Անցնենք հարևան հանրապետության ագրեսիայից դեպի մեր ԶՈՒ խաղաղապահ գործողություններ։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի խաղաղապահների 40 հոգանոց զորախումբը մեկնել է Կոսովո՝ ամերիկյան ստորաբաժանման կազմում խաղաղապահ առաքելություն իրականացնելու՝ https://bit.ly/2Xoh3QK
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







