Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 16:14

Որոշ պատմաբաններ ուղղակի սարսափահար են եղել ու նույնիսկ պատրաստվում են դիմել ԱԱԾ. Հայկ Դեմոյան

«Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտութուն» առարկաների դասավանդման համար ներկայացված նոր չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագիծերի բովանդակային ու հայեցակարգային շատ դրույթների կապակցությամբ որոշ պատմաբան-գործընկերներ ուղղակի սարսափար են եղել ու նույնիսկ պատրաստվում են դիմել ԱԱԾ: Այս մասին իր Facebook-ի իր էջում գրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը:

Դիմոյանը դիմելով հայ պատմաբանների համայնքին՝ մասնավորապես գրել է. «Առայժմ կասեմ այսքանը. Դու՛ք, տիկնայք և պարոնայք, լռեցիք, երբ Ծիծեռնակաբերդը հանձնեցին նույն թուրքական դրամով ու զանազան ծրագրերով մշակված ՀՀ քաղաքացիներին: Լռեցիք, որովհետև նախընտրեցիք հարմարվողականությունն ու վախը, այլ ոչ թե խիզախությունը՝ ընդունելու սեփական մեղքի բաժինը, այդ նույն մարդկանց օգտին քվեարկելու դրվագով»։

Ըստ Դեմոյանի՝ հենց այդ կրավորական կեցվածքի պատճառով այսօր լուրջ վտանգի տակ է հայտնվում մեր կրթական համակարգն ու մեր ապագան, որպես այդպիսին։

«Վստահ եմ, որ բոլորիդ մասնագիտական հոտառությունն ու գիտելիքները լիուլի բավարար են հասկանալու ու գիտակցելու համար, որ ապրում ենք մեր ազգի ու պետականության թերևս ամենաբախտորոշ ժամանակափուլում»,-նշել է նա։

Պատմական գիտությունների թեկնածուն նշել է նաև, որ մեր պետության ու ազգի դեմ լայնածավալ ու խորքային գրոհ է սկսվել, որի հիմնական նպատակը մեր ինքնության ու պատմական հիշողության ձևախեղումն է:  «Այս ճակատամարտը տանուլ տվողն էլ է դավաճան հանդիսանալու…»,-նշել է նա։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+