Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:21

Forbes-ը կազմել է 2020 թ. 100 ամենաթանկարժեք բրենդների ցանկը. առաջատարը կրկին Apple-ն է

Հեղինակավոր Forbes հանդեսը հրապարակել է ընթացիկ տարվա ամենաթանկարժեք բրենդների ցանկը, որում ներառվել է հարյուր ընկերություն:

Նշվում է, որ առաջատար հնգյակը՝ նախորդ տարվա համեմատ, մնացել է անփոփոխ: Առաջատարն Apple-ն է, որին հաջորդում են Google-ը, Microsoft-ը, Amazon-ը և Facebook-ը: Առաջին չորս ընկերություններն ավելացրել են իրենց շուկայական արժեքը, մինչդեռ Facebook-ի դեպքում այն 21% անկում է արձանագրել:

Apple-ը գնահատվել է 241,2 մլրդ (+17%), Google-ը՝ 207,5 մլրդ (+24%), Microsoft-ը՝ 162,9 մլրդ (+30%), Amazon-ը՝ 135,4 մլրդ (+40%), Facebook-ը՝ 70,3 մլրդ դոլար (-21%):

Բացի այդ, լավագույն տասնյակում են հայտնվել Coca-Cola-ն՝ 64,4 մլրդ, Disney-ը՝ 61,3 մլրդ, Samsung-ը՝ 50,4 մլրդ, Louis Vuitton-ը՝ 47,2 մլրդ և McDonald’s-ը՝ 46,1 մլրդ դոլար:

Ինչ վերաբերում է ցանկում զգալի առաջընթաց արձանագրած ընկերություններին, ապա դրանք են՝
Visa-ն՝ 25-րդից 18-րդ տեղ, Adidas-ը՝ 61-րդից 51-րդ տեղ, Netflix-ը՝ 38-րդից 26-րդ տեղ, Chanel-ը՝ 79-րդից 52-րդ տեղ և Cartier-ն՝ 64-րդից 56-րդ տեղ:

Մինչդեռ խոշորագույն անկում են արձանագրել հատկապես ավտոարտադրության ոլորտի ներկայացուցիչները՝ Mercedes-Benz-ը, BMW-ն, Nissan-ը:

Ընդհանուր առմամբ, աշխարհի հարյուր ամենաթանկարժեք ընկերությունները միասին գնահատվել են 2,54 տրլն դոլար: Հատկանշական է, որ ցանկում ներառված ընկերությունների կեսից ավելին ամերիկյան են: Բրենդների շարքում գերակշռում են տեխնոլոգիական ուղղվածության ընկերությունները, որոնց հաջորդում են ֆինանսական ծառայություններ մատուցող, մեքենաշինական և առևտրային ընկերությունները:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+