Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:21

Դեռևս հնարավոր չի լինելու զբոսաշրջության նպատակով արտերկիր մեկնելը. Ավինյան

Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքի հաստատումից հետո անցել են ամիսներ, իսկ այդ ամիսները բոլորիս համար եղել են պայքարի, դժվարությունների, մեր քայլերի ու սկզբունքների վերաարժևորման ամիսներ, միաժամանակ այդ դժվարությունների հաղթահարման մի շարք մեծ ու փոքր հաղթանակների ամիսներ։ Այս մասին պարետատան նիստից հետո հրավիրված ճեպազրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։

Ավինյանը նշեց, որ հաջողություններից մեկն այն է, որ այսօր հակամաճարակային իրավիճակը գնահատվում է միջին ծանրության, առողջապահական համակարգի համար իրավիճակը լիովին վերահսկելի է, իսկ քաղաքացիների և տնտեսվարողների համար սահմանված կանոնների պահպանումը իրենց արդյունքը տալիս են։

«Հայտնի է, որ օգոստոսի 12-ին ՀՀ-ում ավարտում է իրավական ռեժիմը, ներկա դրությամբ արտակարգ դրության ռեժիմի երկարացման կամ արտակարգ իրավիճակով համավարակի կառավարման անցնելու տարբերակները քննարկվում են և մեծապես կախված է նրանից, թե ինչպիսին կլինի համաճարակային իրավիճակն առաջիկայում»,- ասաց Ավինյանը՝ նշելով, որ դեռևս մեծ անորոշություն է երկրորդ պոտենցիալ ալիքի հետ կապված խնդիրը։

Պարետը նշեց, որ պարետատունը, հիմնվելով անցած ամիսների ու քաղած դասերի վրա, այժմ մշակում է համավարակի կառավարման պլան, որը ուղենիշային կլինի կառավարության գործունեության համար, և դրա ողջ տրամաբանությունն այն կլինի, որ պետք է սովորենք ապրել կորոնավիրուսի համավարակի պայմաններում ու անվտանգության ու համակեցության կանոնների պահպանմամամբ՝ ավելի արագ լիարժեք նորմալ կյանքի վերադառնալու համար։

Պարետը նշեց, որ առաջկայում կհրապարակեն ուղեցույց, թե կոնկրետ համաճարակային կոնկրետ իրավիճակում ինչպիսին է լինելու պետության արձագանքը, ինչ սահամանափակումներ ու կանոններ են կիրառվելու, այդ թվում՝ առանձին ոլորտների համար՝ ընդգծելով, որ կարևոր է՝ տնտեսվարողները պատրաստ լինեն ու արագ ադապտացվեն իրավիճակի փոփոխություններին, ինչպես նաև իրենք ձեռնարկեն միջոցները վարակի տարածումը կանխելու համար։

«Հաշվի առնելով, որ ներկայումս համաճարակային առումով ավելի կայուն վիճակում ենք, քննարկում ենք դեռևս սահմանափակված մի շարք ոլորտները վերաբացելու հնարավորությունն ու դրանց հետ կապված կանոնները»,- ասաց Ավինյանը։

Խոսելով կրթական հաստատությունների վերաբացման հնարավորության մասին՝ պարետը նշեց, որ քննարկվում են կրթական հաստատությունների կառավարման պլանները, և դրանց միջոցով պարզ կդառնա, որ երկրում համաճարակային տարբեր իրավիճակներում ինչպես ու ինչ մոդելով պետք է գործի կրթական բնագավառը, և ինչպիսի առանձին կանոններ պետք է որդեգրվեն ու պահպանվեն տարբեր կրթական հաստատությունների կողմից։

Փոխվարչապետը նշեց, որ առաջիկա օրերին կհրապարակվեն տարբեր ուղեցույցներ գրադարանների, թանգարանների, համերգասրահների ու թատրոնների վերաբացման համար, ներկայումս վերջնականացվում են վերաբացման համար կանոններն ու տեսակետները։

Անդադառնալով միջազգային ավիափոխադրումների վերականգնմանը՝ Ավինյանը նշեց, այս պարագայում իրավիճակը տարբեր է լինելու և իրենց գործողություններում ուղղված է լինելու ներկայումս ձեռք բերված հարաբերական կայուն իրավիճակի պահպանմանը՝ նշելով, որ տարբեր ավիափոխադրողների կողմից իրականացվում են չարտերային չվերթներ։

Պարետը նշեց, որ հնարավոր չի լինելու զբոսաշրջության նպատակով մեկնել արտերկիր և կոչ արեց հանգստանալ Հայաստանում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+