Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 239 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 37629-ի: Հուլիսի 28-ի տվյալները փոխանցել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 27357 է, փաստացի բուժվում է 9330-ը, գրանցվել է մահվան 719 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 158527 թեստավորում։ Այլ պատճառով մահվան ելքերը 223 են։
Հիշեցնենք, որ երեկվա դրությամբ գրանցվել էր կորոնավիրուսային հիվանդությա 37390 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







