Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+3°
  • Կապան+5°
  • Սևան−2°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 11:42

Զախարովան ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին լարվածության թուլացման միջոցառումները

Հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը նվազել են, սակայն լարվածությունը պահպանվում է, այս մասին այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Որպեսզի կանխենք հետագա էսկալացիան, մենք կոնկրետ քայլեր ենք ձեռնարկում Մինսկի խմբի շրջանակներում՝ որպես նրա համանախագահողներից մեկը,  նաև ինքնուրույն ենք գործում», — ասել է նա:

Զախարովան հիշեցրել է, որ անցած շաբաթ հակամարտության գոտում իրավիճակը քննարկվել է Մինսկի խմբի նիստում, այնուհետեւ ԵԱՀԿ Մշտական խորհրդում կազմակերպության բոլոր մասնակիցների ներկայությամբ, Մինսկի խմբի համանախագահները մշտական շփումներ են պահպանում կողմերի հետ, ավելի վաղ տեղի է ունեցել նրանց հեռահար հանդիպումները գործող նախագահության, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ, նախատեսվում է խորհրդակցություններ ՄԱԿ-ի քարտուղարության հետ:

Ըստ ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի՝ մի շարք հայտարարություններ են արվել՝ կողմերին կոչ անելով ցուցաբերել առավելագույն զսպվածություն, խստորեն հետևել հրադադարի ռեժիմին, այդ թվում՝  Ռուսաստանի նախագահի վարչակազմի և  ԱԳՆ-ի գծով կայացել են Սերգեյ Լավրովի արտակարգ հեռախոսային շփումները հայ և  ադրբեջանցի պաշտոնակիցների հետ, այս շաբաթ ռուս նախարարը Ադրբեջանի և Հայաստանի դեսպանների հետ Մոսկվայում  քննարկել է իրավիճակը, իրականացվում է փոխգործակցություն ռազմական գերատեսչությունների գծով։

«Երևանն ու Բաքուն հանդես են գալիս հրադադարի ամրապնդմանն ու կողմերի հետ քննարկվող բանակցային գործընթացի ակտիվացմանն ուղղված տարբեր նախաձեռնություններով, ակնկալում ենք, որ միջազգային ուղևորությունների սահմանափակումները վերացնելուց հետո հնարավոր կլինի առարկայական կերպով մշակել հակամարտության կարգավորման հետ կապված հարցերի ամբողջ համալիրը», — ասել Է Զախարովան:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+